ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Բելգորոդի մարզի յոթ բնակավայրերի. մարզպետ

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Բելգորոդի մարզի յոթ բնակավայրերի. մարզպետ

Ուկրաինացի զինվորականները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի չորս համայնքների յոթ բնակավայրերի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի զինուժը դրոններով հարձակվել է չորս համայնքների վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Վալույկիի շրջանի Բորկի գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը: Լավի գյուղում FPV-դրոնի հարձակման հետևանքով կոտրվել են վարչական շենքի պատուհանները»:
Գլադկովը նաև հավելել է, որ մի դրոն պայթել է Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի առանձնատներից մեկի տարածքում, մեկ այլ դրոն Նիկոլսկոյե գյուղում հարվածել է կայանված մեքենային։
 
Նա նշել է նաև, որ Գրայվորոնի շրջանի Նովոստրոևկա-Պերվայա գյուղում դրոնի հարձակման հետևանքով վնասվել է մեկ առանձնատան տանիք:

  • Կիսվել: