Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Բելգորոդի 12 բնակավայրերի. Գլադկով
Ուկրաինան դրոններով հարձակվել է Բելգորոդի մարզի 12 բնակավայրերի վրա, տուժել է Գրայվորոնի շրջանի մի բնակիչ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գրայվորոնի շրջանի Մասիչևո բնակավայրում դրոնը մեքենայի է հարվածել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած տղամարդուն տեղափոխել են շրջկենտրոն Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով բռնկվել է մեքենա։
Սմորոդինո գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել են մասնավոր տան պատուհանները, տանիքը, ճակատային մասը, մուտքը:
Մոկրայա Օրլովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կոտրվել է մեքենայի հետևի ապակին»՞


