շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի ամենամեծ նավթային նավահանգստի վրա

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի ամենամեծ նավթային նավահանգստի վրա

Ուկրաինական գրոհային անօդաչու սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաքում գտնվող նավթային նավահանգստի վրա: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Նշենք, որ Վիբորգի շրջանում գտնվող Պրիմորսկ նավահանգիստը Բալթյան խողովակաշարային համակարգի վերջնակետն է: Այն Ռուսաստանի գլխավոր նավթային նավահանգիստն է, որի բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 58 միլիոն տոննա:

Նահանգապետը հայտնել է նաև զանգվածային հարձակման և տարածաշրջանում ավելի քան 30 անօդաչու սարքերի ոչնչացման, ինչպես նաև մեկ նավի և պոմպակայանի հրդեհի մասին:

Անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել նաև «Պուլկովո» օդանավակայանը, ինչի պատճառով ավելի քան 50 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է, մի քանի ինքնաթիռ ուղարկել են այլընտրանքային օդանավակայաններ: Բացի այդ, կասեցվել են թռիչքները նաև մոտակա օդանավակայաններում:

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է 221 ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

  • Կիսվել: