ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ուկրաինան արգելել է օգտագործել Հայոց ցեղասպանություն տերմինը

Ուկրաինան արգելել է օգտագործել Հայոց ցեղասպանություն տերմինը

Ուկրաինայի գրագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկրի փոխարտգործնախարար Վասիլի Բոդների նամակի լուսանկարը: Նամակն ուղղված է Ուկրաինայի պետական մարմիններին: Նամակում նշված է, որ Ուկրաինան հայերի հետ տեղի ունեցածը չի համարում ցեղասպանությունը:

Պատգամավորն իր հերթին այս նամակը խայտառակություն է անվանել՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմաիան, Իտալիան, Նիդերլանդները:

Ուկրաինացի պաշտոնյան գրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը զգայուն հարց է Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերություններ համար և պետք է լուծվի պատմաբանների կողմից:

Իր նամակում նա ուկրաինացի պաշտոնյաներին հորդորել է թեմայի մասին խոսելիս չօգտագործել Հայոց ցեղասպանություն տերմինը:

 

  • Կիսվել: