շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան արձագանքել է Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը

Ուկրաինան արձագանքել է Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը

Միայն Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել Արևելյան Եվրոպայում։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը ՛՛կեղտոտ ռումբի՛՛ մասին, որը, ըստ Շոյգուի, նախատեսում է օգտագործել Ուկրաինան։

Զելենսկին նշել է, որ ՛՛աշխարհը պետք է հնարավորինս կոշտ արձագանքի՛՛ զանգվածային ոչնչացման զենքի ցանկացած կիրառմանը։

՛՛Եթե Ռուսաստանը պատրաստել է խաղադրույքների ևս մեկ բարձրացում և էսկալացիայի հերթական քայլ, ապա նա պետք է տեսնի, որ աշխարհը դա չի կուլ տա՛՛,-մասնավորապես նշել է նա:

Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում օգտագործել ՛՛կեղտոտ ռումբ՛՛։ Նա անհեթեթ է անվանել մեղադրանքներն այն մասին, թե Ուկրաինան կարող է նման զենք կիրառել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոյգուն թուրք գործընկերոջն է փոխանցել իր մտահոգությունը Ուկրաինայի կողմից ՛՛կեղտոտ ռումբի՛՛ գործադրմամբ հնարավոր սադրանքի մասին:

  • Կիսվել: