երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուկրաինան առաջին մեկ միլիարդ դոլարն է ստացել ռուսական սառեցված ակտիվներից

Ուկրաինան առաջին մեկ միլիարդ դոլարն է ստացել ռուսական սառեցված ակտիվներից

Ուկրաինան առաջին միջոցներն է ստացել ռուսական սառեցված ակտիվներից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 1 միլիարդ դոլար, որը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից է։ Սա ծրագրված 20 միլիարդ դոլարի առաջին մասնաբաժինն է, որն ԱՄՆ-ն պատրաստ է հատկացնել ռուսական ակտիվների օգտագործման միջոցով G7-ի նախաձեռնության շրջանակում»:

Ուկրաինայի վարչապետը նշել է, որ 1 միլիարդը կհատկացվի Համաշխարհային բանկի կողմից որպես անվերադարձ դրամաշնորհ՝ ի հաշիվ Սառեցված ակտիվների մեխանիզմի շրջանակում ԱՄՆ-ի առաջիկա ներդրման:

  • Կիսվել: