Ուկրաինան անվերապահորեն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Կոնդրատյուկ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահ Օլենա Կոնդրատյուկն Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտական աջակցության համար
Նա վստահեցրել է, որ Ուկրաինան անվերապահորեն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Հատուկ շնորհակալություն էթնիկ ադրբեջանցիներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի շարքերում պայքարեցին մեր ազատության համար և իրենց կյանքը տվեցին։ Մենք երբեք չենք մոռանա նրանց ներդրումը ռուսական ագրեսիայի դեմ մեր համատեղ հաղթանակում»,-ասել է Կոնդրատյուկը: