հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է Դոնբասում ստեղծել ազատ տնտեսական գոտի. աղբյուր

Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է Դոնբասում ստեղծել ազատ տնտեսական գոտի. աղբյուր

Ուկրաինական ճգնաժամը լուծելու ԱՄՆ վերջին ծրագրում Կիևի կատարած փոփոխությունները ներառում են Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծում։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է Politico-ն: 

«Ուկրաինայի վերջին խաղաղության ծրագիրը նախատեսում է Դոնբասում ստեղծել ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի», որտեղ կարող են գործել ամերիկյան բիզնես շահերը»,-նշում է պարբերականը և հավելում, որ այդպիսով Կիևը «փորձում է գրավել նախագահ Դոնալդ Թրամփին»:

Նշվում է  նաև, որ, միևնույն ժամանակ, աղբյուրները «կասկածել են, որ Ռուսաստանը կաջակցի այս շաբաթ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ մշակված ծրագրին»։

Ըստ անանուն աղբյուրի՝ եվրոպացիները նաև պլանավորում են «զորքեր ու հետախուզական սարքավորումներ տեղակայել Ուկրաինայում»։ Կոալիցիոն զորքերը «հանրապետության տարածքում կօգտագործեն անօդաչու թռչող սարքեր՝ համաձայնեցված ցանկացած խաղաղության ծրագիր վերահսկելու համար» և չնայած կլինեն Ուկրաինայի տարածքում, նրանք «չեն ծառայի առաջնագծում»։

  • Կիսվել: