Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ստացել
Կիևը Վաշինգտոնից ստացել է անվտանգության նպատակով լրացուցիչ աջակցության վերջին խմբաքանակը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուկրաինայի ՊՆ ֆեյսբուքյան էջում նշված է, որ երկիրը զինված ուժերի կարիքների համար ԱՄՆ կառավարության 60 մլն դոլարի միջազգային անվտանգության աջակցության երրորդ խմբաքանակն է ստացել, որը ներառում է զինամթերք, հակատանկային և ճշգրիտ զենք, բժշկական սարքավորումներ և այլն։
Նշենք, որ առաջին խմբաքանակը ստացվել էր հոկտեմբերի 10-ին, իսկ երկրորդը՝ ութ օր անց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ կարողացել էր պայմանավորվել մատակարարումների շուրջ։