շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը

Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Մայա Սանդուին։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը և պատրաստ է միասին աշխատել՝ հանուն մեր գործընկերության ամրապնդման։

Մոլդովացիները հստակ ընտրություն են կատարել՝ նրանք ընտրել են տնտեսական աճի և սոցիալական կայունության ուղին։

Միայն իրական անվտանգությունը և խաղաղ, միացյալ Եվրոպան կարող են երաշխավորել յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ընտանիքում վստահությունը՝ վաղվա օրը հույսով և վստահությամբ դիմակայելու համար»:

  • Կիսվել: