ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան 40 հազարանոց զորքով հակահարձակում է նախապատրաստում

Ուկրաինան 40 հազարանոց զորքով հակահարձակում է նախապատրաստում

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ՝ 40 հազար ընդհանուր զորակազմով: «Հարձակումը պետք է սկսվի առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում», - գրում է Reuters-ը՝ վկայակոչելով զինվորականներին։ 

Գործակալության տվյալներով՝ այս ստորաբաժանումները կազմված են մոտիվացված կամավորներից, որոնք կանչվել են մարտիկներ հավաքագրելու գովազդային արշավի շրջանակներում: Ուկրաինան փետրվարի սկզբին սկսել է գրոհայինների հավաքագրման գործընթացը:

  • Կիսվել: