կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինական կողմը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Խերսոնի շրջանի չորս գյուղերի՝ Կիևի վերահսկողության ներքո վերադառնալու մասին լուրը

Ուկրաինական կողմը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Խերսոնի շրջանի չորս գյուղերի՝ Կիևի վերահսկողության ներքո վերադառնալու մասին լուրը

Ուկրաինական կողմը չի հաստատում և չի հերքում CNN-ի տեղեկությունն այն մասին, որ Խերսոնի շրջանի չորս գյուղ վերադարձվել է Կիևի վերահսկողության տակ:

Ուկրաինայի ՛՛Հարավ՛՛ պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ իրեն մտահոգում է գյուղերի բնակիչների և այդ տարածքների համար կռվող ստորաբաժանումների ճակատագիրը, ուստի դեռ ոչինչ չի հաստատում

նա անդրադարձել է Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ մարտերը շարունակվում են, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են բարելավել դիրքերը՝ ռուսական կողմի առաջխաղացումը կանխելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. ՛՛Նիկոլաևում և Խերսոնում ուկրաինական զորքերի հարձակման փորձը ձախողվել է՛՛:

 

  • Կիսվել: