շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ուկրաինական գերությունից ազատվել է 94 ռուս զինծառայող։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

«Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 94 ռուս զինծառայողներ, որոնք մահացու վտանգի մեջ էին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ փոխանակման արդյունքում երկիր է վերադարձել 95 ուկրաինացի զինծառայող։

Զինծառայողներին կտեղափոխեն Մոսկվա բուժման և վերականգնման համար: Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

  • Կիսվել: