Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով բնակելի տներ են վնասվել, երեխա է զոհվել. Բելգորոդի մարզի նահանգապետ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով բնակելի տներ են վնասվել, կան տուժածներ, զոհվել է մեկ երեխա: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նա նշել է, որ մարզի այլ տարածքներում էլ ԱԹՍ-ներ են խոցվել:
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թիրախում են եղել նաև Կուրսկի և Օրյոլի մարզերը: Օրյոլի մարզի նավթաբազայում հրդեհ է բռնկվել, իսկ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորը տան վրա է ընկել: