Ուկրաինական ԱԹՍ-ն մխրճվել է Նովովորոնեժի ԱԷԿ-ի հովացման աշտարակի մեջ
ւկրաինայի զինված ուժերի մարտական անօդաչուն անցած գիշեր փորձել է գրոհել Նովովորոնեժի ԱԷԿ-ի հովացման աշտարակը. ԱԹՍ-ն տեխնիկական միջոցներով ճնշվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի պաշտոնական տելեգրամյան ալիքից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 6–ի լույս 7-ի գիշերը Նովովորոնեժի ԱԷԿ-ի տեղակայման շրջանում տեխնիկական միջոցներով ճնշվել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական անօդաչու թռչող սարք։ Արդյունքում ԱԷԿ-ի գործող համար 6 էներգաբլոկի գոլորշիացնող աշտարակի հետ բախումից հետո տեղի է ունեցել ԱԹՍ-ի պայթյուն: Ավերածություններ և տուժածներ չկան, այնուամենայնիվ, հովացման աշտարակի վրա պայթյունի հետևանքներից հետք է մնացել»:


