ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ուկրաինական ԱԹՍ–ն հարված է հասցրել Բելգորոդի մարզի եկեղեցիներից մեկին

Ուկրաինական ԱԹՍ–ն հարված է հասցրել Բելգորոդի մարզի եկեղեցիներից մեկին

Ուկրաինական անօդաչուն Բելգորոդի Գրուզսկոյե գյուղում հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը։
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են ՌԴ մարզի մի քանի բնակավայրերի վրա։
Ռժևկա գյուղում անօդաչուն հարված է հասցրել ձեռնարկության տարածքին, երկու ավտոմեքենա է վնասվել, մեկն ամբողջությամբ այրվել է։
 

  • Կիսվել: