չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ուկրաինացիները չպետք է կախված լինեն գործընկերներից. Զելենսկի

Ուկրաինացիները չպետք է կախված լինեն գործընկերներից. Զելենսկի

Ուկրաինացիները չպետք է կախված լինեն գործընկերներից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի այսօրվա նիստում ուշադրության կենտրոնում հիմնականում օդային պաշտպանությունն է եղել։

«Պաշտպանական սարքերի ֆինանսավորումը, արտադրության ծավալները և մեր գործընկերների հետ կնքված համաձայնագրերը պարբերաբար վերահսկվում են Պաշտպանության նախարարության և ռազմական հրամանատարության կողմից։

Մենք պետք է հնարավորինս մեծացնենք արտադրությունը։ Կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը առանձին հարց են։ Սա կարևոր է ինչպես ռազմաճակատի, այնպես էլ էներգետիկ օբյեկտների պաշտպանության համար։

Մենք թարմացրել ենք մեր պահանջները և կավելացնենք արտադրությունը։ Մեր ներքին, ուկրաինական արտադրությունը։ Ներքին համակարգերը պաշտպանության երաշխիք են։

Ուկրաինացիները չպետք է կախված լինեն համաշխարհային շուկայում կամ մեր գործընկերների պահեստներում ինչ-որ բան գտնելուց»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: