շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին իմ հայտարարությունները հավասարակշռված և մտածված էին. Մակրոն

Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին իմ հայտարարությունները հավասարակշռված և մտածված էին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մասին իր բոլոր, այդ թվում՝ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին աղմկահարույց հայտարարությունները մանրակրկիտ մտածված են եղել, տեղեկացնում է AFP-ն:

Մակրոնը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Սրանք բավականն լուրջ հարցեր են: Յուրաքանչյուր բառ, որը ես ասում եմ այդ հարցի շուրջ, չափված, մտածված և հավասարակշռված է»:

Նշվում է նաև, որ նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

  • Կիսվել: