Ուիթքոֆն ու Քուշներն Աբու Դաբիում կմասնակցեն Ռուսաստանի հետ բանակցություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները փետրվարի 4-ին կմասնակցեն Աբու Դաբիում Ռուսաստանի հետ բանակցություններին: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Նշվում է, որ Ուիթքոֆը պատրաստվում է այս շաբաթ բանակցություններ վարել իրանական կողմի հետ։
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուիթքոֆը, մասնավորապես, նշել է. «Այս պահի դրությամբ դրանք դեռ պլանավորված են։ ԱՄՆ նախագահը սեղանին մի շարք տարբերակներ ունի Իրանի վերաբերյալ, դա վերաբերում է նաև ռազմական ուժի կիրառմանը»:


