երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից կորոնավիրուսի ի հայտ գալու վարկածի հաստատման վկայություն չկա. ԱՀԿ

Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից կորոնավիրուսի ի հայտ գալու վարկածի հաստատման վկայություն չկա. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ չկա որևէ վկայություն, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որի մասին գրել է «The Washington Times»-ը, ասել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Յազարևիչն ասել է.«Չունենք վկայություններ, որոնք կհաստատեին այդ վարկածը»:

Հունվարի 24-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ 2019-nCoV վիրուսը «կարող էր ի հայտ գալ Ուհանի լաբորատորիայից՝ կապված կենսաբանական զենքի չինական փակ ծրագրի հետ»:

Ըստ «The Washington Times»-ի, որը վկայակոչում է Իսրայելի հետախուզության նախկին սպա Դենի Շոհամին՝ խոսքը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասին է:

  • Կիսվել: