կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Տուսկը ներկայացրել է Լեհաստանի կառավարության նոր կազմը

Տուսկը ներկայացրել է Լեհաստանի կառավարության նոր կազմը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը: Այս մասին հաղորդում է TVP Info-ն։

Տուսկը նշել է, որ վերաբաշխումների նպատակն էր տարաձայնությունների հաղթահարումը կառավարող կոալիցիայում։

Վարչապետի խոսքով՝ նախարարների նոր կաբինետի առաջնահերթ խնդիրները կլինեն պայքարը «Ռուսաստանի և Բելառուսի ագրեսիվ գործողությունների», «ներքին ասպարեզում դիվերսիայի» դեմ, ինչպես նաև կարգուկանոնի վերականգնումը:

«Ներկայում մենք որոշակի իմաստով ապրում ենք նախապատերազմական ժամանակներ», - հայտարարել է նա: 

Նախարարների կաբինետի կազմը 26-ից կրճատվել է մինչև 21, ընդգծել է վարչապետը: Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նաև ստացել է փոխվարչապետի պաշտոն: Տուսկն այդ բարձրացումը բացատրել է «Ուկրաինայի հետ բարդ հարաբերություններն» ավելի բարձր մակարդակով կարգավորելու անհրաժեշտությամբ:

 

 

  • Կիսվել: