ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
TUSAŞ վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «PKK»-ի ռազմական թևը

TUSAŞ վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «PKK»-ի ռազմական թևը

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվոարական կուսակցության» PKK  ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանական ուժերը» (HPG-ԺՊՈՒ)։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

 «Ժողովրդական պաշտպանության կենտրոնի (HSM) շտաբի հրամանատարության» անվան տակ հայտարարված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը  ծրագրվել էր շատ վաղուց ու կատարվել է «Անմահների գումարտակի» կողմից։ Վերոհիշյալ գումարտակը սկզբունքորեն հաճախակի չի դիմում գործողությունների, այլ  ստանձնում է կարևոր և ռազմավարական նպատակների իրականացումը։

                         

  • Կիսվել: