շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում զբոսաշրջային նավ է խորտակվել, ինչի հետևանքով Ֆրանսիայից հանգստի մեկնած 2-ամյա երեխա է մահացել (տեսանյութ)

Թուրքիայում զբոսաշրջային նավ է խորտակվել, ինչի հետևանքով Ֆրանսիայից հանգստի մեկնած 2-ամյա երեխա է մահացել (տեսանյութ)

Թուրքիայի Ֆեթհիյե շրջանի Բելչեքիզ լողափից 50 մետր հեռավորության վրա զբոսաշրջային մոտորանավակ է խորտակվել։ Նավում եղել է 38 մարդ:

Նավի խորտակման հետևանքով մահացել է 2-ամյա մի տղա, որը ծնողների հետ Ֆրանսիայից Թուրքիա էր եկել հանգստի, տուժել է 2 չափահաս զբոսաշրջիկ։

«Հակառակ բժիշկների գործադրած ջանքերին՝ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել», - հայտնել են լրագրողները՝ խոսելով Ֆրանսիայից ծնողների հետ հանգստի ժամանած երեխայի մահվան մասին։

Դեպքի վայր ժամանած շրջանի ղեկավար Էյուփ Ֆիրաթն ասել է, որ նավի առաջամասում անցք է բացվել, ինչն էլ հանգեցրել է խորտակման։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել երեկ՝ համացանցում հայտնված տեսանյութից հետո։

 

  • Կիսվել: