ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ Է տուժել

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ Է տուժել

Թուրքիայի հարավում գտնվող Քարաման նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 26 մարդ Է տուժել: Star թերթի տվյալներով՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Աղբյուրը չի հստակեցնում, թե որ երկրի զբոսաշրջիկներն են եղել ավտոբուսում։

  • Կիսվել: