հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում վթարվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր

Թուրքիայում վթարվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր

Ղազախստանից զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայի Ալանիա հանգստավայրում. վիրավորվել է 12 մարդ, զոհվել է երկուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով NTV-ին:

՛՛Ղազախստանից զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը D400 մայրուղու վրա Օկուրջալար գյուղի շրջանում լուսացույցի տակ բախվել է բեռնատարին՛՛,-նշել է NTV-ն:

Վթարի հետևանքով զոհվել են թուրք վարորդը և Ուկրաինայի քաղաքացի զբոսավարը։
Տուժել է 12 ուղևոր, 6-ի վիճակը ծանր է։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են Ալանիայի և Մանավգատի հիվանդանոցներ:

Նշվում է նաև, որ բեռնատարի վարորդին տեղափոխել են ոստիկանության բաժին՝ հարցաքննության։

  • Կիսվել: