երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը

Թուրքիայում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը

Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ 15 տոկոսի դեպքում՝ կտրող-ծակող գործիքներ։

2021-ին ամենից շատ զինված միջադեպեր գրանցվել են Մարմարայի շրջանում՝ 985 դեպք։

«Umut» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Այհան Աքջանը նշել է, որ Թուրքիայում շուրջ 25 միլիոն զենք է առկա, որից 90 տոկոսը գրանցված չէ։ Նա ընդգծել է, որ գրանցումը, այնուհանդերձ, չի լուծելու խնդիրը և անհրաժեշտ է այլ կարգավորում գտնել։ Աքջանի կարծիքով՝ այդպիսին կարող է լինել զենքի ձեռք բերման արգելումը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար՝ բացառությամբ ոստիկանության և ժանդարմերիայի։

  • Կիսվել: