չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է:

Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին:

Քաղաքի երեք շրջաններում դադարեցվել է դպրոցների աշխատանքը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտում հոսանքազրկումներ են եղել, որոշ բնակիչներ դուրս են թռել պատշգամբներից:

Առաջին երկրաշարժից մոտ 20 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ հզորությամբ:

  • Կիսվել: