չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում սիլոսի աշտարակի պայթյունի հետևանքով 12 մարդ է վիրավորվել

Թուրքիայում սիլոսի աշտարակի պայթյունի հետևանքով 12 մարդ է վիրավորվել

Թուրքիայի արևմտյան Դերինջե առևտրային նավահանգստի մոտ հացահատիկով նավը բեռնաթափելիս սիլոսի աշտարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։

Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Խոջայելիի քաղաքապետ Թահիր Բյույուկակընը։ Նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։։ 

Քաղաքապետի խոսքով՝ վնասվել է 13 սիլոսի և այլ տնտեսական շինություններ։ Արտակարգ իրավիճակների գոտի են ուղարկվել բժիշկների, որոնողափրկարարական և հրշեջ ծառայությունների խմբեր։

Միջադեպի պատճառները կհետաքննվեն։

  • Կիսվել: