շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները հրդեհելու կասկածանքով

Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները հրդեհելու կասկածանքով

Անթալիայում անտառների ոչ միտումնավոր հրդեհման կասկածանքով ձերբակալել և այնուհետև կալանավորել են Ռուսաստանի 7 քաղաքացու:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ զբոսաշրջիկները քայլարշավի էին մասնակցում «Լիկյան արահետի» երթուղով:

Կիրակի դատական նիստ է կայացել, որի շրջանակում որոշում է կայացվել նախաքննության ընթացքում կալանքի տակ պահել ռուս զբոսաշրջիկներին:

Ինչպես նշվում է, թուրքական ոստիկանությունն ուշադիր հետևում է բնապահպանական կանոնների պահպանմանը: Ամռանը երկրի հարավային շրջաններում զանգվածային անտառային հրդեհներ են տեղի ունեցել, որոնց տարածվել են 30 նահանգում, ինչի հետևանքով մահացել են տասնյակ, տուժել՝ հարյուրավոր անձինք:

  • Կիսվել: