ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում փորձել են Աթաթուրքի արձանը ցած գցել պատվանդանից

Թուրքիայում փորձել են Աթաթուրքի արձանը ցած գցել պատվանդանից

Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել:

Հաղորդվում է, որ փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը տեսահսկող սարքերի տեսանյութերից պարզել է, որ հարձակվողները նաև մեքենա են մոտեցրել արձանին:

Ավելի ուշ Սամսունի նահանգապետարանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողներն արդեն ձերբակալել են գործով 2 կասկածյալի:

Մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել արդեն փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը: Այս անգամ հարձակվողները վառել են Էդիրնեյի Ուզունքյոփրյու շրջանի Արդարության հուշարձանը: Կեսգիշերին մոտ անհայտ անձիք դյուրավառ նյութով հրդեհել են արձանը: Դեպքի վայր ժամանած հրդեհներին հաջողվել է մարել կրակը, սակայն արձանը լրջորեն վնասվել է:

Նշվում է, որ այս միջադեպի առիթով ևս քրեական գործ է հարուցվել, պատկան մարմիններն աշխատանք են տանում մեղավորներին հայտնաբերելու համար:

  • Կիսվել: