շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում փլատակների տակից դուրս է բերվել 39 մարդ. զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայում փլատակների տակից դուրս է բերվել 39 մարդ. զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայի Դողանյոլ շրջանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով Մալաթիա նահանգում զոհվել է չորս, Էլյազըղ նահանգում՝ 18 հոգի, ասել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, տեղեկացնում է Անադոլու-ն:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 39 մարդու։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հնարավոր է զոհերի թիվը ավելանա։

Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունը 6,8 բալ էր։

  • Կիսվել: