Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ
Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։
Նշվում է, որ օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։