ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայում պաղեստինամետ երթերին հազարավոր մարդիկ են մասնակցել

Թուրքիայում պաղեստինամետ երթերին հազարավոր մարդիկ են մասնակցել

Այսօր Թուրքիայի մի քանի քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են երթերի՝ հաջակցություն պաղեստինցիների և Սումուդ հումանիտար նավատորմի, որը փորձել էր հասնել Գազա: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Ստամբուլում ամենամեծ ցույցի ժամանակ, բազմամարդ ամբոխը շարժվել է Սուրբ Սոֆիայի տաճարից դեպի Ոսկե Եղջյուրի ափը, որտեղ նրանց դիմավորել են տասնյակ նավակներ՝ զարդարված թուրքական և պաղեստինյան դրոշներով։

Երթի մասնակիցները տաճարի առջև կեսօրվա աղոթքից հետո կոչ են արել մուսուլմաններին՝ համերաշխություն ցուցաբերել պաղեստինցիների հետ։ Անկարայում ցուցարարները պահել են դրոշներ և պաստառներ՝ դատապարտելով Գազայում տեղի ունեցող «ցեղասպանությունը»։ Իսկ արևմտյան նավահանգստային Իզմիր քաղաքում բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնել Սումուդ միջազգային նավատորմին, որը նախորդ շաբաթ Իսրայելի զինված ուժերը կասեցրել էին՝ Գազայի ծովային շրջափակումը խախտելու փորձի ժամանակ:

  • Կիսվել: