չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան հատվածում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ավելի վաղ հաղորդվել էր 5,4 մագնիտուդի մասին, ավելի ուշ այն մեծացվել է։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 07.11-ին (Երևանի ժամանակով 11.11-ին) Մալաթիա քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք: Օջախը գտնվել է 46 կմ խորության վրա։

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժին հաջորդել է 4,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում։

  • Կիսվել: