Թուրքիայում մարդիկ կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը
Թուրքական «ORC» հետազոտական ընկերությունն ընտրությունների թեմայով սոցհարցում է անցկացրել երկրում, գրում է ermenihaber.am-ը:
Հունիսի 10-ից 14-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել է 5.610 քաղաքացի: Մասնակիցներին ուղղվել է հետևյալ 2 հարցը՝
1. Եթե կիրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք։
2. Ըստ ձեզ՝ արդյո՞ք պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հարցվածների 33.2 տոկոսը պատաասխանել է, որ կքվեարկի երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) օգտին։
Իսկ 30.6 տոկոսը կողմ է արտահայտվել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)։
Մնացյալ 10.9 տոկոսը պատրաստակամություն է հայտնել իր քվեն տալ իշխող կուսակցության հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինիքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP):
Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ 45.9 տոկոսն ասել է՝ «այո», 39.1 տոկոսը՝ «ոչ», իսկ 15 տոկոսը՝ «չգիտեմ»: