շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ, գրում է ermenihaber.am-ը: 

Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։

Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են ու նրանց մեղադրանք է առաջադրվել մինչև 1 տարվա ազատազրկման։

Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել, որ դա համարվում է հանցագործություն և զղջում են դրա համար։

Տեսանյութը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

  • Կիսվել: