ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4 հազարը

Մայիսի 14-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 144.749, որից 104.030-ն արդեն առողջացել է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1635-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 34.824 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․508․824-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 4․007։

963 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 2.315-ով։

  • Կիսվել: