հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարեցվել է պարտադիր զինծառայության ժամկետը

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարեցվել է պարտադիր զինծառայության ժամկետը

Ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում 2019թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայության ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։ Այս մասին նախագահի որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete), գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված զինծառայության ժամկետը 1 ամսով երկարացնելու առաջարկը նախագահին ներկայացվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և հրամկազմի կողմից։ 

Որոշման համաձայն՝ 66․000 շարքային և սերժանատական կազմի զինծառայող, որոնց ծառայության ժամկետը լրացել է օրենքով սահմանված 6-րդ ամսին, կզորացրվի 1 ամիս ուշ։   

Նշենք, որ նախագահի վերոհիշյալ որոշմանը բացասաբար են արձագանքել այն զինծառայողները, որոնց զորացրման ժամկետը հետաձգվել է։ Շատերը տեսանյութով դիմել  են Էրդողանին։

Նրանցից մեկը սոցցացնում գրել է․ «Դուք ազատեցիք մարդասպաններին և նրանց, որոնք բռնություն են գործադրել։ Մեզ ինչու՞ չեք ազատում։ Վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատված զինծառայողները իրենց տան են կրթություն ստանում։ Ինչ է, աղքա՞տն է տուժելու»։

  • Կիսվել: