կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Թուրքիայում կորել է ռուսաստանցի զբոսաշրջիկ. կնոջը մի քանի օր է՝ փնտրում են

Թուրքիայում կորել է ռուսաստանցի զբոսաշրջիկ. կնոջը մի քանի օր է՝ փնտրում են

Թուրքիայի ԱԻՆ-ը եւ ափային պահպանությունը որոնում են կորած ռուս զբոսաշրջիկ կնոջը, բայց անարդյունավետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունում (Անթալիա)։

Ռուս զբոսաշրջիկ Նատալյա Սոմովան կորել է Մուղլա նահանգում օգոստոսի 17-ին, թուրքական կողմը որոնողական գործողություն է իրականացնում։

«Օգոստոսի 19-ին ՌԴ գլխավոր հյուպատոսությունը տեղեկություն է ստացել Մարմարիս քաղաքում ռուս զբոսաշրջիկ կնոջ կորելու մասին, որը օգոստոսի 17-ին մեկնել էր ուղեւորության լեռնային տեղանք եւ չէր վերադարձել հյուրանոց։ Գլխավոր հյուպատոսության դիվանագետներն անհապաղ շփում են հաստատել թուրքական իշխանությունների եւ տուրօպերատորի հետ։ Ներկայում կատարվում են որոնումներ՝ Թուրքիայի ԱԻՆ-ի եւ ափային պահպանության ուժերի մասնակցությամբ։ Ցավոք, դրանք առայժմ անարդյունավետ են»,- ասել են դիվանագիտական առաքելությունում։

«Դիվանագետները շարունակում են փոխգործակցել թուրքական կողմի եւ կորած քաղաքացուհու հարազատների հետ»,- ավելացրել են գլխավոր հյուպատոսությունում։

  • Կիսվել: