շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Թուրքիայում կիբեռլրտեսության կասկածանքով 11 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում կիբեռլրտեսության կասկածանքով 11 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են կիբեռհանցագործների ցանց, որոնք հափշտակել են տարբեր երկրների հազարավոր մարդկանց անձնական տվյալներ և վաճառել դրանք, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ 11 մարդ ձերբակալվել է:

Ինչպես հաղորդվում է՝ գործողությունը համատեղ իրականացրել են հետախուզության ծառայությունը, ժանդարմերիան և Կիբեռհանցագործության դեմ պայքարի վարչությունը՝ Անկարայի դատախազության կողմից քրեական գործի հետաքննության շրջանակներում։ Կասկածյալները ձերբակալվել են երկարատև հսկողությունից հետո։

Նշվում է նաև, որ գործողության արդյունքում ստացված տվյալներն ուսումնասիրվում են հետախուզական ծառայությունների կողմից, կայքերը, որոնցից նրանց օգտվել են, արգելափակված են։ Հանցագործների ազգային պատկանելությունը չեն հայտնում:

 

  • Կիսվել: