կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հարցը փակված է․ Էրդողան

Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հարցը փակված է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգի հարցն այսուհետ «փակված» է:

«Վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշվել է՝ ով է կառավարելու Թուրքիան։ Խորհրդարանական համակարգի շուրջ քննարկումներն այլևս դադարեցված են»,- ասել է Էրդողանը:

Մինչև 2016 թվականը Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր գործում։ 2017 թվականի հանրաքվեից հետո Հանրապետությունը ճանաչվեց նախագահական։ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում վերադառնալու է խորհրդարանական համակարգի:

  • Կիսվել: