երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայում կենտրոնացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության վրա

Թուրքիայում կենտրոնացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության վրա

Թուրքական ազգայնական մամուլում անհանգստացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության համար, որն արվել է Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կողմից, գրում է ermenihaber.am-ը:  

«Մուսուլման եղբայրներին ու Միջերկրական ծովում Թուրքիային հակազդելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է Սիսիի (Եգիպտոսի նախագահ-խմբ.) հետ համատեղ աշխատենք»,- ասել է Մարիանին՝ նույն կոչն անելով նաև ԵՄ-ին: Ըստ պատգամավորի՝ Եգիպտոսը Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար շատ կարևոր է և ԵՄ-ը չպետք է անտեսի Կահիրեի կարևորությունը: 

Եգիպտոսի նախագահ Աբդուլֆետտայ ալ-Սիսիի Եգիպտոսի խունտայի առաջնորդ անվանող թուրքական թերթը հիշեցրել է նաև, որ Սիսին ևս «հակաթուրքական» հայտարարություններ է արել նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Ավելին՝ նշվում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններից անհանգստացած Ֆրանսայի ու Եգիպտոսի ղեկավարները Թուրքիայի դեմ միասին հանդես գալու ուղերձ են հղել:    

  • Կիսվել: