շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում կեղծ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով 5 տարում 228 մարդ է մահացել

Թուրքիայում կեղծ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով 5 տարում 228 մարդ է մահացել

Թուրքիայում կեղծ ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով վերջին 5 տարում 228 մարդ է մահացել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցապնդում է ուղարկել  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որպեսզի պարզի, թե որքան է Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացության դեպքերը և նախարարությունը դրա դեմ ինչպիսի միջոցներ է ձեռնարկում:

Սուլեյման Սոյլուն վերոհիշյալի կապակցությամբ տվյալներ է հրապարակել, որի համաձայն` 2016-2018թթ.  ընթացքում Թուրքիայի  իրավապահ մարմինների կողմից իրականացված 157 օպերացիայի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 2 մլն 614.845 լիտր կեղծ ալկոհոլային խմիչք: Բերման են ենթարկել 5786 կասկածյալի, որից 50-ը ազատազրկվել է: 

Նշվում է, որ կեղծ խմիչների արտադրությամբ են զբաղվում  նկուղներում, խմիչքների արտադրության չափանիշներին չհամապատասխանող վայրերում:

Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացության դեպքերը պայմանավորված են ոգելից խմիչքում մեթիլ սպիրտի առկայության հետ :

Մեթիլ սպիրտը (մեթանոլ, փայտի սպիրտ) թույլ սպիրտային հոտով, անգույն, թունավոր հեղուկ է (խմելն առաջացնում է  կուրություն, մեծ չափաբաժինների դեպքում՝ մահ):

  • Կիսվել: