ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայում կառուցվող ատոմակայանի 1-ին էներգաբլոկը կգործարկվի 2026-ին

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի 1-ին էներգաբլոկը կգործարկվի 2026-ին

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացված «Վերոնայի եվրասիական տնտեսական 18-րդ համաժողովին», գրում է ermenihaber.am-ը:

Բայրաքթարն անդրադարձել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի շահագործման ժամկետներին:

«Նախատեսվում է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիայի արտադրման գործընթացը 2026-ին և այն կլինի շրջադարձային ու պատմական կետ էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացման մեր ճանապարհին»:

Նշենք, որ «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:

  • Կիսվել: