ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին

Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Ադանայի գլխավոր դատախազությունը Յակուփ Աթաշին «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանք է ներկայացրել:

Աթաշն իրավապահ մարմիններին հայտնել է, որ հայտարարությամբ իր անձնական կարծիքն է հայտնել՝ չունենալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների՝ իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակներում:

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

  • Կիսվել: