ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Թուրքիայում հայտարարել են ամերիկյան F-35 ինքնաթիռի նկատմամբ թուրքական գրոհայինի առավելության մասին

Թուրքիայում հայտարարել են ամերիկյան F-35 ինքնաթիռի նկատմամբ թուրքական գրոհայինի առավելության մասին

Թուրքական Hurjet գրոհային ինքնաթիռն ավելի կատարելագործված բնութագրեր ունի, քան հնգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետի տեղակալ Սերդար Դեմիրելը:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Hurjet-ի արտադրության մեջ օգտագործվող որոշ տեխնոլոգիաներ ավելի առաջադեմ են, քան F-35-ում օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաները։ Ազդարարվել է, որ թուրքական գրոհային ինքնաթիռի առաջին թռիչքը 2023 թվականին տեղի կունենա։
Ինչպես նշել է պաշտոնյան, Թուրքիան ներկայումս այն 15 պետությունների թվում է, որոնք ի վիճակի են սեփական ինքնաթիռներ ստեղծել։ Դեմիրելի խոսքով, Թուրքիան ներկայումս աշխարհում առաջատարն է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ինչպես նաեւ ներառված է սեփական հրթիռներ ստեղծելու ունակ երկրների սահմանափակ ցանկում։
 
Ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիային հանել էր F-35 կործանիչների գնորդների ցուցակից այն բանից հետո, երբ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր էր գնել, գրում է MK-ն։

  • Կիսվել: