հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայում համոզված չեն, որ ԵՄ-ի հետ սահմանների բացման դեպքում զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի

Թուրքիայում համոզված չեն, որ ԵՄ-ի հետ սահմանների բացման դեպքում զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի

Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության (TÜRSAB) նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի հետ սահմանները չվերաբացելու ԵՄ-ի որոշմանը, գրում է ermenihaber.am-ը:

Նա համոզմունք է հայտնել, որ իրավիճակն այնպիսին չէ, որ Նիդերլանդների, Բելգիայի կամ Գերմանիայի կողմից սահմանները վերաբացելու դեպքում զբոսաշրջիկները վազելով կգան Թուրքիա։

Ըստ Բաղըլքայայի՝ 2020 թվականը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի համար կլինի կորստաբեր, իսկ 2021 թվականը մրցունակ։

Նշենք, որ Գերմանիան Թուրքիային ներառել էր կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։ Իսկ ԵՄ-ն Թուրքիային չէր ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում։

 

  • Կիսվել: