ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ

Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ

Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, վստահ Է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը:

Նա այդ մասին լրագրողներին հայտարարել Է Բաքվի Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում:
 
«Դա շահավետ Է բոլորի համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Եվրոպայի: Այդ հաբը շահավետ Է բոլորի համար: Պարզապես պետք Է հասկանալ, որ դա շահավետ Է, պետք Է լուրջ զբաղվել այդ հարցով: Լավ Է, որ Թուրքիան համաձայնել Է»,-նշել Է Զուբկովը: Նա հիշեցրել Է, որ Ադրբեջանը միշտ եղել Է Ռուսաստանի դաշնակիցը: «Միշտ փոխանակման գործողություններ են մեզ մոտ: Նա մեզնից գազ Է գնում, երբեմն իր կարիքների համար»,-հավելել Է նա: Հոկտեմբերի կեսերին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է «Հյուսիսային հոսքով» տարանցման կորսված ծավալը տեղափոխել սեւծովյան տարածաշրջան, լրացուցիչ գծեր գցելով Թուրքիայում, եւ ԵՄ-ի սահմանների մոտ ստեղծել գազային հաբ, որը կկարողանա այլընտրանքային դառնալ գազի գների որոշման մյուս կենտրոններին Եվրոպայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: