հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժից 181 ժամ անց փլատակներից ողջ են դուրս բերել անչափահաս եղբայրների

Թուրքիայում երկրաշարժից 181 ժամ անց փլատակներից ողջ են դուրս բերել անչափահաս եղբայրների

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 181 ժամ անց փլատակներից ողջ են դուրս բերել երկու անչափահաս եղբայրների։ Անթաքիայում փրկվել են ութամյա Հարուն Շերիֆօղլուն և տասնհինգամյա Էյուֆան Շերիֆօղլուն։ Տուժածները հոսպիտալացվել են։

Անադոլու գործակալության թղթակցին հաջողվել է զրուցել փրկված երեխաների հորեղբոր՝ Ռամազան Շերիֆօղլուի հետ։ «Երբ մենք լսեցինք այդ մասին, մոռացանք աշխարհում ամեն ինչի մասին: Մենք ուրախ ենք, չնայած այն հանգամանքին, որ վերջերս հուղարկավորեցինք նրանց մորը, որը մահացել էր երկրաշարժի ժամանակ։ Նրանց հայրն էլ հիմա փլատակների տակ է»,- ասել է տղամարդը։

 

  • Կիսվել: