չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածները 50 500-ն են․ նոր թիվ է հրապարակվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածները 50 500-ն են․ նոր թիվ է հրապարակվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն:

Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին վճարվելու է 15.000, իսկ այն ընտանիքներին, որոնց բանակարանները զգալի վնաս են կրել՝ 10.000 լիրա:

Անդադառնալով նաև վարձակալության հիմունքներով բնակարան վարձող  մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տները երկրաշարժի հետևանքով, ասել է. «Վարձավճարների համար գումարները կտրվեն հաջորդ շաբաթ»:

Իսկ աղետի զոհերին վճար հատկացնել չհատկացնելու վերաբերյալ նշել է. «Վճարում սահմանված չէ, դրանք արգելափակված են»:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50.500-ի:

  • Կիսվել: